Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է ՉԼ կիսաեզարակչի՝ «Չելսիի» դեմ պատասխան խաղի մասին։
«Այն, որ մենք կիսաեզրափակչում ենք ընդհանրապես հրաշք չէ։ Լրիվ հակառակը։ Մենք եկել ենք աշխատելու, որովհետև գիտենք, որ ֆուտբոլում հրաշքներ չեն լինում։
Վաղը կտեսնենք՝ ինչ կանենք Ռամոսի հետ։ Նա մեզ հետ է, իսկ դա նշանակում է, որ նրա հետ ամեն ինչ կարգին է։ Դա ամենակարևորն է։ Ես ռիսկի չեմ դիմում։ Ռամոսը մեզ հետ է, իսկ դա նշանակում է, որ նա կարող է խաղալ»,- Զիդանի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն։