Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ պատասխան խաղում այսօր՝ մայիսի 4-ին, ՊՍԺ-ն հյուրընկալվում է «Մանչեսթեր Սիթիին» (առաջին խաղը՝ 2-1)։
Telefoot-ի լրագրող Ժուլյեն Մեյնարը նշում է, որ փարիզյան թիմի հարձակվող Կիլիան Մբապեն գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի որոշմամբ՝ խաղը կսկսի պահեստայինների նստարանից։
Ավելի վաղ Մբապեն աջ ոտքի ձկնաձև մկանի վնասվածք էր ստացել ու չէր խաղացել «Լանսի» դեմ (2-1):