Ա Սերիայում որոշվել է երկրորդ ակումբը, որը հաջորդ մրցաշրջանում կխաղա Բ Սերիայում: 34-րդ տուրի խաղում «Պարման» 0-1 հաշվով պարտվեց «Տորինոյին» և լքեց Ա Սերիան:
Մրցաշրջանի ավարտից չորս տուր առաջ «Պարման» 12 միավորով է հետ մնում «Կալյարիից», բայց անձնական հանդիպումներում զիջում է սարդինյան ակումբին:
«Պարման» լքում է Ա Սերիան՝ երեք մրցաշրջան անցկացնելով բարձրագույն դիվիզիոնում: Ավելի վաղ Բ Սերիայի «ուղեգիր էր ձեռք բերել» «Կրոտոնեն»: