Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը, ով վարձավճարով հանդես է գալիս «Տոտենհեմում», խոսել է Ժոզե Մոուրինյոյի պաշտոնանկությունից հետո լոնդոնյան թիմի խաղում փոփոխությունների մասին:
«Մենք սկսեցինք ավելի հարձակողական ֆուտբոլ խաղալ: Մենք սկսեցինք գործել մրցակցի դարպասին մոտ, սա հնարավորություն է տալիս գոլ խփել: Մենք իրական ֆուտբոլ ենք խաղում: Ես շատ լավ եմ զգում. Ինչպես նախկինում ասացի, ինձ հարկավոր է մի քանի հանդիպում անցկացնել: Ես գոհ եմ, իսկ երբ գոհ եմ, լավ եմ խաղում», — Բեյլին է մեջբերում Sky Sports- ը:
Հիշեցնենք, որ Մոուրինյուի՝ գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալուց հետո Ռայան Մեյսոնը դարձավ գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար: Երեկ՝ ապրիլի 2-ին, Բեյլը հեթ-տրիկի հեղինակ դարձավ Պրեմիեր լիգայի 34-րդ տուրի «Շեֆիլդ Յունայթեդի» դեմ խաղում (4-0):