Ա Սերիայի 34-րդ տուրի խաղում «Բոլոնիան» արդյունավետ ոչ-ոքի խաղաց «Ֆիորենտինայի» հետ (3: 3): Բոլոր երեք գոլերը խփեց հարձակվող Ռոդրիգո Պալասիոն: Այսպիսով, հարձակվողը հեթ-տրիկի հեղինակ դարձավ 39 տարեկան 86 օրական հասակում:
Աղբյուրի համաձայն, արգենտինացին դարձել է Ա Սերիայի հեթ-տրիկ գրանցած ամենատարեց ֆուտբոլիստը:
Պալասիոն գերազանցեց Սիլվիո Պիոլայի ռեկորդը, ով 1950-ին երեք գոլ էր խփել 37 տարեկան 51 օրական ընթացքում: