«Պարի Սեն-Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապեն չի մասնակցել թիմի՝ մայիսի 2-ին կայացած մարզմանը։ Այս մասին հայտնում է L’Equipe-ը։ Ֆրանսիացի ֆուտբոլիստն ավելի վաղ բաց էր թողել «Լանսի» հետ խաղը վնասվածքի պատճառով։
Երեքշաբթի՝ մայիսի 4-ին, փարիզցիները հյուրընկալվելիս պետք է մրցեն «Մանչեսթեր Սիթիի» հետ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղի շրջանակում։ Մբապեի մասնակցությունն այդ խաղին հարցականի տակ է մնում։
Փարիզում կայացած առաջին խաղում անգլիական թիմը 2-1 հաշվով հաղթանակ էր տարել։ «Մանչեսթեր Սիթիի» կազմում գոլեր էին հեղինակել Քևին դե Բրույնեն ու Ռիյադ Մահրեզը։ Տանտերերի կազմում էլ մեկ գնդակ հետ էր բերել Մարկինյոսը։
Ընդ որում, Մբապեն առաջին անգամ ոչ մի հարված չէր կատարել Չեմպիոնների լիգայի խաղում․ ֆրանսիացին մասնակցել էր ամբողջ հանդիպմանը։