«Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն իր թիմի հետ Ա Սերիայի չեմպիոնությունը նվաճելուց հետո կիսվել է տպավորություններով․
«Ես այնքան ուրախ եմ «Ինտերի» բոլոր երկրպագուների, թիմի, անձնակազմի, ակումբի նախագահի և բոլորի համար։ Մեզ համար սա հիանալի տարի էր, ես իսկապես շատ հպարտ եմ «Ինտերի» ցուցադրած խաղով։ Անցած տարին ևս լավն էր, բայց այո, սա լավագույնն էր, որ տեղի ունեցավ իմ կարիերայում։
Հիանալի է, ես հույս ունեմ, որ հետագայում էլ այսպես կշարունակվի։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին։ Ես իսկապես շատ երջանիկ եմ»,- Լուկակուի խոսքերն է փոխանցում Football Italia-ն։
Հիշեցնենք՝ «Ինտերն» ընդհատեց Թուրինի «Յուվենտուսի» հեգեմոնիան Իտալիայի ներքին առաջնությունում։ Թուրինցիները վերջին 9 մրցաշրջաններում անընդմեջ հռչակվում էին երկրի չեմպիոն։