Ֆրանսիական L’Equipe-ի հաղորդմամբ, ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն բաց է թողել թիմի այսօրվա մարզումը:
Մբապեն բաց է թողել նաև ներքին առաջնության վերջին տուրի շրջանակում կայացած «Լանսի» դեմ խաղը:
Երեքշաբթի ՉԼ-ի շրջանակում ՊՍԺ-ն կհյուրընկալվի «Մանչեսթեր Սիթիին»: Մբապեի՝ խաղին մասնակցությունը հարցականի տակ է:
Փարիզյան խաղում 2-1 հաշվով հաղթել է «Սիթին»: