«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է Լա Լիգայի 34-րդ տուրում «Օսասունայի» նկատմամբ տարած 2-0 հաշվով հաղթանակի մասին։
«Մենք նորից գոլ բաց չթողեցինք, դրանով կարելի է միայն ուրախանալ։ Մենք լավ հաղթանակի հասանք։ Խաղի վերջում ես ուրախ էի խաղացողների համար։
Առաջին կեսում մենք 5 պահ ունեցանք, ու այն, որ գոլ չէինք խփում, մի քիչ բարկացնում էր։ Ընդմիջմանը ֆուտբոլիստներին ասացի, որ գոլը մոտ է, բայց պիտի շարունակել խաղալ նույն կերպ ու համբերատար լինել։
Շատ ուրախ էի նրանց համար․ հենց նրանց համար է ամենադժվարը։ Գոլի հետ թեթևության զգացում եկավ»,-Զիդանի խոսքերն է փոխանցում AS-ը։