«Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման մոտ է «Յուվենտուս» տեղափոխությանը։ Այս մասին հաղորդում է Tuttosport-ը։
Դարպասապահի գործող պայմանագիրը «ռոսոներիների» հետ ուժի մեջ է մինչև 2021-ի հունիս ու դրա երկարաձգման շուրջ համաձայնության գալ չի ստացվում։
Հաղորդվում է նաև, որ Դոնարումայի գործակալ Մինո Ռայոլան արդեն սկսել է բանակցել «Յուվեի» հետ հնարավոր տրանսֆերի վերաբերյալ։