Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի վճռաբեկ դատարանը մերժել է «Լացիոյի» բողոքը ակումբի նախագահ Կլաուդիո Լոտիտոյի վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է Football Italia-ն։ Ավելի վաղ ֆունկցիոները կորոնավիրուսի նորմերը խախտելու համար որակազրկվել էր 7 ամսով։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ դատարանը նոր որոշմամբ որակազրկման ժամկետը երկարացրել է մինչև 12 ամիս՝ մասնակի բավարարելով դաշնային դատախազության բողոքը։ «Լացիոյի» բուժանձնակազմից երկու հոգի մեկ տարվա որակազրկման է արժանացել։ Հռոմեական ակումբը նաև տուգանվել է 200 հազար եվրոյով։
«Լացիոն» պատժվել է նրա համար, որ 2020-ի աշնանը թաքցրել է կորոնավիրուսի թեստի դրական պատասխաններն ու չի մեկուսացրել խաղացողներին։