Իտալական «Լացիոան» պայմանագիր է ստորագրել խաղային սիմուլյատորի ներկայացուցիչ Konami ընկերության հետ, տեղեկացնում է Sky Italia-ն:
Նշվում է, որ պայմանագիրը ստորագրվել է 4 տարի ժամկետով:
«Սա շատ կարևոր քայլ էր մեր ակումբի համար: Վստահ եմ, որ մեր համագործակցությունից կշահեն բոլորը»,- ասել է Կլաուդիո Լոտիտոն:
Հիշեցնենք, որ «Լացիոն» վաստակել է 17 միավոր և գտնվում է 7-րդ դիրքում: