«Բարսելոնան» կբողոքարկի թիմի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի որակազրկման մասին որոշումը։
Պատճառը «Գրանադայի» դեմ Լա լիգայի 33-րդ տուրում մրցավարի հանդեպ ոչ հարգալից վերաբերմունքն է։ Այս կերպ, մասնագետը բաց կթողնի մայիսի 2-ին «Վալենսիայի» դեմ կայանալիք և մայիսի 8-ին «Ատլետիկոյի» դեմ կայանալիք խաղերը։
«Բարսելոնան» պաշտոնական կայքում հաղորդել է, որ այս որոշումը կբողոքարկի։