Շոտլանդիայի երկրորդ լիգայում հանդիպել էին «Ստենհաուսմյուիր» և «Ալբիոն Ռովերս» թիմերը (0-1):
«Ալբիոն Ռիվերսի» հարձակվող Դևիդ Կոկսը ընդմիջմանը փոխարինվել է։ Փոխարինողների նստարանին նա ծաղրի է արժանացել մրցակցի փոխարինող ֆուտբոլիստների կողմից, որոնք կասկածներ են հայտնել նրա հոգեկան առողջության վերաբերյալ։ Այս մասին գրում է The Scottish Sun-ը։
Ֆուտբոլիստն անմիջապես հայտնել է, որ իր հանդեպ նման վերաբերմունքի պատճառով ավարտում է կարիերան։ Դրանից հետո հարձակվողը լքել է մարզադաշտը։ Շոտլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիան այս գործով արդեն հետաքննություն է սկսել։
2019-ի դեկտեմբերին ֆուտբոլիստը ինքնասպանություն գործելու ցանկություն էր հայտնել։