«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը Լա Լիգայի երկու խաղով որակազրկվել է։ Այս մասին հաղորդում է Ժերար Ռոմերոն իր թվիթերյան էջում՝ հղում անելով Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիային։
OFICIALIDAD. pic.twitter.com/B17kgvZ8r9
— Gerard Romero (@gerardromero) April 30, 2021
Պատճառը «Գրանադայի» դեմ Լա լիգայի 33-րդ տուրում մրցավարի հանդեպ ոչ հարգալից վերաբերմունքն է։
Այս կերպ, մասնագետը բաց կթողնի մայիսի 2-ին «Վալենսիայի» դեմ կայանալիք և մայիսի 8-ին «Ատլետիկոյի» դեմ կայանալիք խաղերը։