Այսօր կայացավ ֆուտբոլի VBET Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի «Նոա»-«Ալաշկերտ» պատասխան հանդիպումը, որում հյուրերը հաղթանակ տարան 1-3 հաշվով և դուրս եկան եզրափակիչ։
Հիշեցնենք, որ առաջին խաղում թիմերը ոչ-ոքի էին խաղացել՝ 1-1։
Նախ խաղի հաշիվը հենց հանդիպման մեկնարկում բացեցին հյուրերը․ աչքի ընկավ Ռումյան Հովսեփյանը։ Հանդիպման 41-րդ րոպեին տանտերերը կարողացան հավասարեցնել խաղի հաշիվը Ջիասիի գոլի շնորհիվ։ Սակայն երկրորդ խաղակեսում հյուրերը կարողացանա հաղթանակի նժարը թեքել իրենց կողմը․ մրցակցի պաշտպանի սխալից օգտվեց Գլիշիչը։ Իսկ ահա հանդիպման ամենավերջում «Ալաշկերտը» խփեց նաև երրորդ գնդակը․ աչքի ընկավ Դավիդյանը՝ իր թիմին դուրս բերելով եզրափակիչ։