«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն ակումբի ղեկավարությանը տեղեկացրել է, որ հույսեր է կապում 29-ամյա Լուկաս Վասկեսի հետ։ Այդ իսկ պատճառով, «Ռեալը» բարելավել է առաջարկվող պայմանագրի պայմանները, հայտնում է AS-ը։
Ավելի վաղ Վասկեսին աշխատավարձի 10% նվազեցմամբ պայմանագիր էր առաջարկվել (տարեկան 3,5 մլն եվրո)։ Իսկ հիմա մադրիդցիները ֆուտբոլիստին առաջարկում են 3 տարվա պայմանագիր կնքել՝ այն ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։ Տարեկան աշխատավարձը կկազմի մոտ 5 մլն եվրո։ Վասկեսը համաձայն է այս պայմաններին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Վասկեսի ծառայություններով հետաքրքրված են ՊՍԺ-ն ու «Բավարիան»։
Ընթացիկ մրցաշրջանում իսպանացին Լա Լիգայի 24 հանդիպման է մասնակցել։ Նա ընթացիկ մրցաշրջանում այլևս խաղադաշտ դուրս չի գա՝ խաչաձև կապանների պատռվածքի պատճառով։