«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Էդինսոն Կավանին տպավորել է ակումբին ընթացիկ մրցաշրջանում իր ելույթներով։
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն Թվիթերի իր էջում հայտնում է, որ մանկունիացիները մտադիր են պահել ուրուգվայցուն ու կանեն ամեն բան, որպեսզի նա մնա թիմում։ Վերջին հանդիպման ժամանակ ակումբի ներկայացուցիչներն այդ մասին հայտնել են Էդինսոնին։ Ֆուտբոլիստին թիմում ցանկանում է պահել նաև գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը։
Նշվում է, որ անձամբ Կավանին դեռ վերջնական որոշում չի կայացրել իր ապագայի հարցում։ Նա դա կանի ընտանիքի անդամների հետ խորհրդակցելուց հետո։
Կավանին «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել անցած տարվա հոկտեմբերին՝ ազատ խաղացողի կարգավիճակով ՊՍԺ-ից, որի կազմում անցկացրել է 7 տարի։ Մինչ այդ նա խաղացել է «Նապոլիում», «Պալերմոյում» և հարազատ «Դանուբիոյում»։ Ընթացիկ մրցաշրջանում 34-ամյա հարձակվողն ԱՊԼ-ի 22 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 8 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։