«Ցրվենա Զվեզդան» ժամանակից շուտ դարձավ Սերբիայի չեմպիոն: Առաջնության ավարտից չորս տուր առաջ սերբական ակումը 12 միավորով առաջ է անցել «Պարտիզանից», իսկ անհատական հանդիպումներում նաև առավելություն ունի:
Նշենք, որ «Ցրվենա Զվեզդան» չորրորդ անգամ անընդմեջ չեմպիոն դարձավ և պատմության մեջ 32-րդ անգամ (ներառյալ Հարավսլավիայի առաջնությունը):
Թիմը գլխավորում է Դեյան Ստանկովիչը, ով ակումբը գլխավորել է 2019-ին: