Հայտնի են դարձել «Գրանադայի» դեմ Լա լիգայի 33-րդ տուրում «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի հեռացման մանրամասները (1:2):
Ըստ Mundo Deportivo-ի, մրցավարի արձանագրության մեջ արձանագրվել է, որ Կումանը չորրորդ մրցավարին ասել է «vaya personaje» («այ քեզ կերպար»):
Հանդիպման մրցավար Պաբլո Ֆուերտեսը կարմիր քարտ ցույց տվեց Կումանին, ով, արդյունքում, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի առնվազն 2 խաղ:
Ավելի վաղ Կումանը մեկնաբանել էր իր հեռացումը Պրիմերայի 33-րդ տուրի՝ «Գրանադայի» հետ խաղում: Մանրամասներն՝ այստեղ։