Լևոն Արոնյանը դուրս եկավ շախմատի աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի Champions Chess Tour-ի շրջանակում օնլայն՝ New In Chess Classic մրցաշարի կիսաեզրափակիչ:
Քառորդ եզրափակիչ դիմակայության երկրորդ խաղային օրը Լևոնը ևս հաղթեց. այս անգամ՝ 2-1 հաշվով: Հիշեցնենք, որ խաղային առաջին օրն Արոնյանը ևս հաղթել էր:
Եզրափակչի ուղեգիրը հայ գրոսմայստերը կվիճարկի Մագնուս Կարլսենի հետ, որն իր հերթին պայքարից դուրս թողեց Թեյմուր Ռաջաբովին:
Կիսաեզրափակչի մյուս զույգը կազմել են Նակամուրան ու Մամեդյարովը: