«Լեսթերի» կիսապաշտպան Խավի Բարնսը, որը նաև Անգլիայի հավաքականի անդամ է, բաց կթողնի Եվրոպայի առաջնությունը:
«Աղվեսների» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հաստատել է, որ Բարնսը ծնկի վիրահատությունից հետո չի հասցնի վերականգնվել մինչև մայրցամաքի առաջնությունը: Բարնսը ևս մեկ վիրահատության պետք է ենթարկվի: Ռոջերսի կարծիքով, կիսապաշտպանը պատրաստ կլինի նոր մրցաշրջանի մեկնարկին:
23-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 35 խաղում դարձել է 13 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ: