ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է«Մանչեսթեր Սիթիի» դեմ այսօր կայանալիք ՉԼ կիսաեզրափակիչ առաջին խաղի մասին։
«Անգլիայում աշխատելու ժամանակներից շատ լավ գիտեմ Ֆիլ Ֆոդենին։ Պիտի հսկենք այդ խաղացողին։ Մտքեր ունենք, թե ինչպես դա անենք, բայց առաջադրանքը բարդագույն է։ Բայց նույնքան դժվար կլինի նաև Ռիյադ Մահրեզի, Կևին դե Բրույնեի, Ռահիմ Ստերլինգի, Սերխիո Ագուերոյի ու Գաբրիել Ժեզուսի դեմ։ Այն աշխարհի ամենալավ թիմն է։ Նրանք հիանալի խաղացողներ ունեն ու գերազանց մարզչական շտաբ։
«Սիթին» երկրագնդի լավագույն թիմերից մեկն է, նրանք լավագույն մարզիչն ունեն։ Իհարկե, ավելի դժվար է լինելու, քան «Բավարիայի» դեմ, բայց տեսնենք, ով գիտի։ Ամենակարևորը 180 րոպեներն են, որոնց արդյունքում որոշվում է, թե ով դուրս կգա եզրափակիչ։ Մենք պետք է ավելի լավ խաղանք»,- Պոչետինոյի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։