«Արսենալի» սեփականատեր Ստեն Կրոնկեն չի պատրաստվում վաճառել լոնդոնյան ակումբի բաժնետոմսերը: Համապատասխան հայտարարությունը հրապարակել է Kroenke Sports & Entertainment- ը:
«Մենք նկատել ենք, որ վերջին օրերին մամուլում լուրեր էին շրջանառվում ՖԱ «Արսենալի» հավանական գնման առաջարկի մասին: Մենք 100% հավատարիմ ենք մնում «Արսենալին» և չենք վաճառում ակումբի բաժնետոմսերը: Մենք որևէ առաջարկ չենք ստացել և չենք քննարկելու:
«Արսենալում» մեր հավակնությունները շարունակում են մնալ ամենանշանակալի տիտղոսներ նվաճելը, և մենք դեռ կենտրոնացած ենք խաղադաշտում մեր մրցունակության բարելավման վրա՝ այդ նպատակներին հասնելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Spotify- ի գործադիր տնօրեն Դանիել Էկն առաջարկ է արել գնել «Արսենալի» բաժնետոմսերը: