Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի բացման խաղում «Ռեալն» ընդունել է «Չելսիին»:
Խաղի մեկնարկում լոնդոնյան թիմն առաջ անցավ հաշվի մեջ. 14-րդ րոպեին աչքի ընկավ Քրիստիան Պուլիշիչը:
29-րդ րոպեին Վարանի փոխանցումից հետո հաշիվը հավասարեցրեց Բենզեման՝ ՉԼ-ում խփելով 71-րդ գոլը: Այժմ արդեն Բենզեման ու Ռաուլն ունեն 71-ական գոլ:
Խաղի մնացած ժամանակահատվածում գոլեր չգրանցվեցին, և լոնդոնյան խաղից առաջ առավելությունը Տուխելի թիմի կողմն է: