Հայտնի են այն մրցավարները, ովքեր կաշխատեն Եվրոպա լիգայի «Մանչեսթեր Յունայթեդ» — «Ռոմա» և «Վիլյառեալ» — «Արսենալ» կիսաեզրափակիչ առաջին հանդիպումներում:
«Մանչեսթեր Յունայթեդ» — «Ռոմա» հանդիպումը սպասարկելու է իսպանական մրցավարական բրիգադը՝ Կառլոս դել Սերոյի գլխավորությամբ: Մրցավարի օգնականներն են Խուան Յուստեն և Ռոբերտո Ալոնսոն: Չորրորդ մրցավարը Խեսուս Գիլ Մանսանոն է:
Պորտուգալացի մրցավարները կաշխատեն Իսպանիայում՝ սպասարկելով «Վիլյառեալ» — «Արսենալ» հանդիպումը: Գլխավոր մրցավարը Արթուր Դիասն է: Մրցավարի օգնականներ են Ռուի Տավարեսը, Պաուլո Սոարեշը, իսկ չորրորդ մրցավարը Տիագո Մարտինսն է: