Le Parisien-ը հայտնում է, որ Մադրիդի «Ռեալը» լրջորեն հետաքրքրված է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի տրանսֆերով:
Ըստ աղբյուրի՝ մադրիդյան ակումբինաջակցում են մի քանի բանկեր, որոնք պատրաստ կլինեն վարկեր տրամադրել հարձակվողի տրանսֆերը ձևակերպելու համար:
Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն արդեն մի քանի ամիս պլանավորում է այս տեղափոխությունը:
Ավելի վաղ Goal-ը հայտնել էր, որ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն սկսել է Մադրիդում բնակարան փնտրել: Հաղորդվում է, որ հարձակվողը լրջորեն քննարկում է մոտ ապագայում փարիզյան ակումբից հեռանալու հնարավորությունը: Մանրամասներն՝ այստեղ։