VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում «Ուրարտուն» ընդունել էր «Արարատ-Արմենիային» ու ոչ-ոքի ավարտեց հանդիպումը։ Թիմերը չկարողացան ողջ խաղի ընթացքում գրավել միմյանց դարպասները։
Թիմերը մեկական միավոր ձեռք բերեցին և մրցաշարային աղյուսակում փոփոխություններ չեղան։
«Ուրարտուն» 25 միավորով մնաց 5-րդ, իսկ «Արարատ-Արմենիան»՝ 32 միավորով 3-րդ տեղում։