Հայտնի է դարձել, թե քանի խաղով է որակազրկվել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդե Վալվերդեն, ով Իսպանիայի սուպերգավաթի եզրափակչում կարմիր քարտ էր ստացել։
Այսօր Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան հաստատել է, որ Վալվերդեն ընդամենը մեկ խաղով է որակազրկվել։ Սա նշանակում է, որ ուրուգվայցի ֆուտբոլիստը բաց է թողնելու միայն հունվարի 18-ին կայանալիք «Սևիլիայի» հետ հանդիպումը։
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Ֆեդեն հնարավոր է երկու հանդիպում բաց թողնի որակազրկման պատճառով։
Հիշեցնենք, որ «Աթլետիկոյի» դեմ խաղի լրացուցիչ երկրորդ խաղակեսի վերջին րոպեներին Վալվերդեն վերջին հույսի խախտմամբ գցեց Ալվարո Մորատային՝ զրկելով վերջինիս գոլային պահից։