Իսպանիայի Լա Լիգայի 5-րդ տուրում «Լևանտեն» սեփական հարկի տակ ընդունել էր «Բարսելոնային»։ Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 4-2 հաշվով։
«Բարսելոնան» բավականին վաղ առաջ անցավ հաշվի մեջ․ հինգերորդ րոպեին Ռաֆինյայի փոխանցումից աչքի ընկավ Խավի Էսպարտը։ Գոլը 19-ամյա պաշտպանի համար առաջինն էր «Բարսելոնայի» ավագ թիմում․ Խավին «Բարսելոնայի» ակադեմիայի սան է։
19-րդ րոպեին արդեն աչքի ընկավ Լամին Յամալը՝ ևս Ռաֆինյայի փոխանցումից։ Երկրորդ խաղակեսի մեկնարկում Յամալը դուբլ գրանցեց՝ իրացնելով 11 մետրանոց հարվածը։
Տանտերերը 80-րդ րոպեին Ռոմերոյի ջանքերով կարողացան մեկ գնդակ հետ բերել, իսկ քիչ անց աչքի ընկավ նաև Բրույեն, սակայն ավելացված ժամանակում կատալոնացիների առավելությունը կրկին մեծացրեց Ադեյեմին։
«Բարսելոնան» 5-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց ու 15 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Լևանտեն» 5 միավորով 13-րդն է։
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
Մրցաշարային աղյուսակն այս պահին

























































