Բունդեսլիգայի 31-րդ տուրում «Լայպցիգը» ընդունել էր «Շտուտգարտին» ու հաղթանակ տարավ։ Խաղն ավարտվեց 2-0 հաշվով։
Արդեն 14-րդ րոպեից հյուրերը մնացին 10 հոգով․ ուղիղ կարմիր քարտով խաղադաշտից հեռացվեց Ահամադան։
Հանդիպման հաշիվը բացվեց միայն 46-րդ րոպեին․ աչքի ընկավ տանտերերի ֆուտբոլիստ Հայդարան, իսկ 67-րդ րոպեին նշանակված 11-մետրանոցն անվրեպ իրացրեց Ֆորսբերգը։
«Լայպցիգը» 64 միավորով Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի 2-րդ տեղում է․ «Բավարիայից» հեռավորությունը կազմում է 7 միավոր։ «Շտուտգարտը» զբաղեցնում է 10-րդ տեղը։