«Այաքսը» հայտարարել է «Վիտեսի» դարպասապահ Ռեմկո Պասվերի տրանսֆերը ձեռք բերելու մասին:
37-ամյա հոլանդացին «Այաքս» կտեղափոխվի ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո՝ ազատ խաղացողի կարգավիճակով ու կստորագրի 2 տարվա պայմանագիր:
Թիմի հիմնական դարպաս Անդրե Օնանան որակազրկված է մինչև 2022 թ-ի փետրվար՝ ոչ թույլատրելի դեղամիջոց օգտագործելու համար: