Ուելսի հավաքականի գլխավոր մարզիչ Ռայան Գիգսը մեկնաբանել է իր հասցեին հնչեցրած մեղադրանքները։ Մասնագետին մեղադրում են երկու կանանց վրա հարձակվելու մեջ։
«Ես լիովին հարգում եմ իրավական գործընթացն ու հասկանում եմ մեղադրանքների լրջությունը։ Անհամբերությամբ սպասում եմ անունս մաքրելու հնարավորությանն ու դատարանում ինձ մեղավոր չեմ ճանաչի։ Ուզում եմ Ռոբերտ Փեյջին, մարզչական շտաբին, խաղացողներին ու երկրպագուներին հաջողություն մաղթել Եվրոպայի առաջնությունում»,- Գիգսի խոսքերն է փոխանցում BBC-ն։
Ավելի վաղ Ուելսի ֆուտբոլի ֆեդերացիան հաղորդագրություն էր տարածել, որ, կապված դատական գործերի հետ, Գիգսը չի ղեկավարի թիմի գործողությունները ԵՎՐՈ-2020-ի ժամանակ: