Գերմանկան Der Spiegel պարբերականը մանրամասներ է հրապարակել Սուպերլիգա մուտք գործելու համար նախատեսված պայմանագրից:
Ըստ աղբյուրի, առաջին 2 մրցաշրջանի համար «Ռեալն» ու «Բարսելոնան» լրացուցիչ 60-ական միլիոն եվրո բոնուս էին ստանալու: Առաջին մրցաշրջանի վերջում՝ 30 մլն եվրո, նույնը՝ երկրորդ մրցաշրջանի վերջում:
Միայն «Ռեալն» ու «Բարսելոնան» Սուպերլիգայից դուրս գալու մասին պաշտոնական հայտարարություն չեն տարածել: Ավելին, երեկ «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան նշեց, որ ծրագիրը դեռ կարող է իրագործվել: