Ուելսի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռայան Գիգսը չի լինի թիմի գլխավոր մարզիչը՝ ԵՎՐՈ-2020-ի ժամանակ:
Ուելսի ֆուտբոլի ֆեդերացիան հաղորդագրություն է տարածել, որ, կապված դատական գործերի հետ՝ 2 կանանց վրա հարձակվելու, Գիգսը չի ղեկավարի թիմի գործողությունները ԵՎՐՈ-2020-ի ժամանակ:
Նրան կփոխարինի Ռոբերտ Պեյջը, իսկ վերջինիս օգնականը կլինի Ալբերտ Ստեյվենբերգը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գիգսը մեղադրվում է 2020 թվականի նոյեմբերին Ուորսլիում գտնվող իր տանը նախկին ընկերուհուն՝ Քեյթ Գրևիլին մարմնական վնասվածք հասցնելու մեջ: Նախկին ֆուտբոլիստին մեղադրանք է առաջադրվել նաև նույն ենթադրյալ միջադեպի ժամանակ 20-ամյա աղջկա վրա հարձակվելու համար: