Ֆրանսիական «Նանտը» պրոֆեսիոնալ պայմանագիր է կնքել 19-ամյա կիսապաշտպան Գոռ Մանվելյանի հետ։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվական։ Գոռը «Նանտի» սան է և հանդես էր գալիս ակումբի երկրորդ թիմում։
«Սա մեծ հպարտություն է, մանկության երազանք, որն իրականացել է այսօր: Իհարկե, ես շատ ուրախ եմ, բայց, ամենից առաջ, ուրախ եմ, որ իմ ընտանիքը կարող է հպարտանալ ինձանով: Այս պահին ես մտածում եմ իմ ավագ եղբոր, քրոջ, ծնողների մասին, ովքեր միշտ այստեղ են և միշտ աջակցում են ինձ:
Սպորտային առումով սա ընդամենը մեկ քայլ առաջ է: Ինձ ավելի կարևոր քայլեր են սպասվում, որոնց հարկավոր է համեստորեն մոտենալ: Ինձ այս կերպ են դաստիարակել, դա չի փոխվի», — մեջբերում է Գոռ Մանվելյանին ակումբի պաշտոնական կայքը:
Նշենք, որ հայ ֆուտբոլիստը ծնունդով Արցախից է։