Ֆուտբոլի Ղազախստան առաջնության յոթերորդ տուրում «Կասպիյը» հաղթեց «Տարազին»։ Հանդիպումը տեղի ունեցավ Ակթաուում եւ ավարտվեց 1: 0 հաշվով ՝ հօգուտ տանտերերի:
Արդյունքում, «Տարազը» առաջին պարտությունը կրեց առաջնությունում:
Չնայած դրան, Վարդան Մինասյանի թիմը 14 միավորով մնաց մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում, իսկ «Կասպիյը», վաստակելով ինը միավոր, ութերորդ տեղից բարձրացավ յոթերորդ: