Հաղորդվում է, որ ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեն որոշում է կայացրել չպատժել այն ակումբներին, որոնք համաձայնել են հիմնադրել եվրոպական Սուպերլիգան:
Նույն որոշումը վերաբերում է Մադրիդի «Ռեալին» ու Ֆլորենտինո Պերեսին, ով գլխավորում էր Սուպերլիգան: ՈւԵՖԱ-ն չի որակազրկի ակումբներին Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունից, չնայած այն բանին, որ այս թեման քննարկվել է նախկինում:
Այնուամենայնիվ, հնարավոր է, որ ապագայում կարող են հաջորդել որոշ պատժամիջոցներ: