Ամերիկյան JP Morgan բանկը, որը նախատեսում էր հովանավորել Եվրոպական Սուպերլիգայի նախագիծը, հայտարարություն է տարածել իրավիճակի վերաբերյալ:
«Ակնհայտ է, որ մենք սխալ գնահատեցինք, թե ինչպես գործարքը կընկալվի ավելի լայն ֆուտբոլային հանրության կողմից և դրա հետագա ազդեցությունը: Այդ ամենից մենք դաս կքաղենք», – ասվում է ընկերության հայտարարության մեջ:
Ակնկալվում էր, որ JP Morgan-ը Սուպերլիգայի մասնակիցներին 3 միլիարդ եվրոյի սկզբնական կապիտալ կտրամադրեր: