«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Էդինսոն Կավանին ցանկանում է լքել ակումբը: Այս մասին հաղորդում է skysports.com-ը:
Ենթադրվում է, որ հարձակվողն արդեն որոշել է, որ մրցաշրջանի ավարտին կհեռանա «Մանչեսթեր Յունայթեդից», չնայած այն հանգամանքին, որ անգլիական ակումբը կցանկանար երկարաձգել պայմանագիրը ֆուտբոլիստի հետ:
Կավանին քննարկում է «Բոկա Խունիորս» տեղափոխվելու հնարավորությունը: