Իտալիայի Ա Սերիայի 32-րդ տուրի շրջանակում «Նապոլին» ընդունեց «Լացիոյին» ու հաղլեց 5-2 հաշվով:
Նեապոլիտանական ակումբից դուբլ ձևակերպեց Ինսինյեն, մեկական անգամ էլ աչքի ընկան Պոլիտանոն, Մերտենսն ու Օսիմեն, իսկ «արծիվներից» պատասխանեցին Իմոբիլեն ու Միլինկովիչ-Սավիչը:
Այս հաղթանակից հետո «Նապոլին» 63 միավորով 5-րդն է, իսկ «Լացիոն» 58 միավորով 6-րդն է, բայց մեկ խաղ պակաս է անցկացրել: