Անգլիայի հավաքականի խաղացող Ջեսի Լինգարդն ասել է, որ կարանտինի ժամանակ մոտ էր կարիերայից դադար վերցնելուն, քանի որ հոգեբանական խնդիրներ ուներ։
«Չէի պլանավորում թողնել ֆուտբոլը, ուզում էի ուղղակի դադար վերցնել։ Ուրախությամբ մնում էի պահեստայինների նստարանին, ինչը գործի հանդեպ իմ մոտեցմանը նման չէր։ Չէի կարողանում կենտրոնանալ աշխատանքիս վրա, մտքերս հեռու էին։ Ուղեղս ուրիշ բաների մասին էր մտածում։ Ակնհայտ է, որ ֆուտբոլ խաղալով, մշտական սթրեսի մեջ ես լինում ու չես կարողանում հաղթահարել այն։
Օրեր էին լինում, երբ երեկոյան 8-ին խաղ էի ունենում, իսկ ցերեկը 2-4 ժամ քնում էի մթության մեջ՝ վարագույրները փակած, իսկ հետո մթության մեջ արթնանում, նույնիսկ արևի լույսը չէի տեսնում։ Բժիշկներն ինձ խորհուրդ տվեցին առավոտյան վեր կենալ անկողնուց ու բացել վարագույրները։ Նույնիսկ մանրուքները մեծ ազդեցություն են ունենում իրավիճակն ընդունելու վրա։
Զգում եմ, որ կարանտինն ինչ-որ առումով փոխել է ինձ։ Նայում էի հին խաղերս, այդ թվում աշխարհի առաջնության, ու մտածում․ «Այո, այ սա իսկական Ջեսի Լինգարդն է»»,- խաղացողի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը։