ՈւԵՖԱ-ի ղեկավար Ալեքսանդր Չեֆերինը խոսել է Սուպերլիգայի խաղացանկի մասին:
«Այսօր ինձ ուղարկեցին Սուպերլիգայի հանդիպումների խաղացանկը: Դա շատ զվարճալի էր, քանի որ ամեն շաբաթ խաղում են միայն «Ռեալն» ու «Յուվենտուսը»: Ինչ-որ մեկը թերագնահատե՞լ է ինձ: Հնարավոր է։ Մենք աշխատում ենք փաստաբանների թիմի հետ: Բոլոր ակումբների համար հետևանքներ կլինեն, բացառությամբ «Բարսելոնայի», — մեջբերում է Չեֆերինին Նիկոլո Շիրան:
Ապրիլի 21-ին Սուպերլիգայի ղեկավարությունը որոշում կայացրեց կասեցնել նախագիծը, երբ անգլիական ակումբները հրաժարվեցին մասնակցել մրցաշարին: Սուպերլիգայից դուրս են եկել նաև «Ատլետիկոն», «Ինտերը» և «Միլանը»: