Իտալիայի Ա Սերիայի 32-րդ տուրի շրջանակում «Միլանը» սեփական հարկի տակ ընդունել էր «Սասուոլոյին»:
Առաջին խաղակեսի 30-րդ րոպեին Չալհանօղլուն առաջ մղեց տանտերերին: Երկրորդ խաղակեսում հյուրերը 2 գնդակ խփեցին ու կամային հաղթանակի հասան 2-1 հաշվով. դուբլ ձևակերպեց Ռասպադորին:
Այս պարտությունից հետո Պիոլիի թիմը 31 խաղից հետո 66 միավորով մնաց երկրորդ հորիզոնականում, իսկ «Սասուոլոն» 49 միավորով 8-րդ տեղում է:
























































