ԱՊԼ 32-րդ տուրում «Չելսին» ընդունել էր «Բրայթոնին» ու չկարողացավ հաղթանակ տոնել։ Խաղն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով։
Լոնդոնցիները խաղի ընթացքում առավելություն ունեին, բայց դա չկարողացան գոլի վերածել։
91-րդ րոպեին հյուրերը մնացին 10 հոգով․ խաղադաշտից երկրորդ դեղին քարտով հեռացվեց Բեն Ուայթը։
Տուխելի սաները 55 միավորով բարձրացան 5-րդ հորիզոնական։ «Բրայթոնը» 34 միավորով 16-րդն է։