«Վուլվերհեմփթոնի» մամուլի ծառայությունը ակումբին հռչակել է Անգլիայի 2018/2019 մրցաշրջանի չեմպիոն:
«Հավանաբար շքերթի համար շատ ուշ է», — ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ այդ մրցաշրջանում «Վուլվերհեմփթոնը» Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում 7-րդն էր: «Գայլերից» վեր էին Մանչեսթեր Սիթին, Լիվերպուլը, Չելսին, Տոտենհեմը, Արսենալը և Մանչեսթեր Յունայթեդը: Այս բոլոր ակումբներն ընդգրկված են նոր մրցաշարի՝ եվրոպական Սուպերլիգայի մասնակիցների ցուցակում:
ՈւԵՖԱ-ն սպառնում է բացառել այս ակումբներին բոլոր մրցաշարերից, իսկ ֆուտբոլիստներին արգելել մասնակցել Աշխարհի և Եվրոպայի առաջնություններին: