«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներն իրենց դժգոհությունն են հայտնել Սուպերլիգային մասնակցելու ակումբի որոշման հետ կապված։
«Մանչեսթեր Յունայթեդի» խաղացողները դժգոհ էին այն փաստից, որ ակումբը նախապես իրենց չի տեղեկացրել այդ որոշման մասին:
Լրագրող Մայք Քիգանը թվիթերում գրել է, որ թիմի ավագ Հարի Մագուայրը հանդիպման ժամանակ վիճաբանել է ակումբի փոխնախագահ Էդ Վուդվորդի հետ: