Հայտնի է դարձել Եվրոպական ակումբների ասոցիացիայի ղեկավարի թափուր տեղի համար հիմանական թեկնածուի անունը, որը մինչ այդ զբաղեցնում էր Թուրինի «Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անյելին:
«Բավարիայի նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն կարող է փոխարինել Անդրեա Անյելիին Եվրոպական ակումբների ասոցիացիայի ղեկավարի պաշտոնում», — գրել է իտալացի լրագրող Նիկոլո Շիրան:
Անյելին զբաղեցնում էր վերոնշյալ պաշտոնը 2017 թվականից, բայց օրերս նա հեռացավ այդ պաշտոնից՝ Եվրոպական Սուպերլիգայի ստեղծման պատճառով: