«Լիդսի» մամուլի ծառայությունը Պրեմիեր լիգայում կայացած խաղից հետո կատակել է «Լիվերպուլի» հասցեին (1-1): Ակումբի Twitter-ում հայտնվել է գրություն ՝ նվիրված Եվրոպայի Սուպերլիգայի 12 հիմնադիր ակումբներից մեկին:
«Մեն դիմադրեցինք Սուպերլիգայի թիմին՝ Լյորենտեի խփած գոլի շնորհիվ, որն ի վերջո ոչ-ոքի բերեց», — ասված է հաղորդագրությունում:
Բացի այդ, խաղից առաջ «Լիդսի» խաղացողները շապիկներ էին հագել՝ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի լոգոտիպով և «Վաստակիր այն. Ֆուտբոլ երկրպագուների համար» գրությամբ: