Անգլիայի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում «Լիդս Յունայթեդը» սեփական հարկի տակ ընդունել է «Լիվերպուլին»:
Ինչպես իր թվիթերյան էջում հայտնում է լրագրող Ջեյմս Փիրսը, «Լիվերպուլի» խաղացողներն ու մարզիչները այս խաղից առաջ տհաճ միջադեպի են բախվել:
Տանտեր ակումբի երկրպագուները փորձել են կանգնեցնել մարզադաշտ մուտք գործող լիվերպուլյան ակումբի ավտոբուսն ու վիրավորական արտահայտություններ են վանկարկել թիմի ֆուտբոլիստների հասցեին:
Բացի այդ, տրիբունայում կա պաստառ, որի վրա գրված է՝ «Վաստակիր դա խաղդաշտում, ֆուտբոլը երկրպագուների համար է»:
Հիշեցնենք, որ Լիվերպուլը դարձել էր Եվրոպական Սուպերլիգայի 12 հիմնադիր ակումբներից մեկը: Սուպերլիգային միանալու մասին հայտնել էին նաև «Արսենալը», «Տոտենհեմը», «Չելսին», «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Միլանը», «Ինտերը», «Յուվենտուսը», «Բարսելոնան», «Ռեալը» և «Ատլետիկոն»:
Boos and chants of ‘scum’ as the #LFC team coach arrives at Elland Road pic.twitter.com/3O4txDdCVy
— James Pearce (@JamesPearceLFC) April 19, 2021